Նկարչության դասը լիարժեք իրականացնելու համար շատ բան պետք չէ... թերևս միայն նկարակալ, ներկեր ու մոդել...
Բայց իրականում վերջին տարիներին համակարգիչների ու ինտերնետի գոյությամբ շատ բան է փոխվել հասարակական բոլոր բնագավառներում, այդ թվում՝ նաև ուսուցման բնագավառում...
Հենց այդ տեսանկյունից էլ արժևորվում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի կողմից դպրոցին անվարձահատույց նվիրաբերած համակարգիչն ու «WiFi Router»-ը... ինչը և կմիացնենք համակարգչին...
Նկարիչների աշխատանքներ, պատկերասրահներ... նկարչական նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ ու նյութեր... Ինչեր կարելի է փնտրել ու արագ տեղեկանալ... Սովորելը, այո՛, արդեն հաճույք է...