Մարիան աշխատում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ: Նա առաջիններից մեկը արձագանքեց գյուղական և շրջանային գրադարաններին օգնելու մեր խնդրանքին՝ նվիրաբերեց իր netbook-ը: Այն անհարմար է ծրագրի շահագործման համար, դրա համար էլ Մարիայի ընծան իր համաձայնությամբ փոխանակեցինք համակարգչի և 17'' LCD մոնիտորի հետ, ինչը և մոտակա օրերին կնվիրենք որևէ գրադարանի: